Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11-ին: Մրցույթի կդրվի Արտաշատ համայնքի սեփականություն, հանդիսացող Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասը:
Լոտ 1 03-027-0143-0009 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի վարչական տարածքում գտնվող 3,118 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը:
Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀ դրամ:
Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ:
Մրցույթի նախավճարի ճափ է սահմանվել վարձավճարի մեկնարկային գնի 5 %, մրցույթի քայլի չափ հաշվարկված մեկնարկային գնի 5 %:
Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091-191-151
Մրցույթավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան:
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ