1. Մշակութային տուրիզմ՝ այցելություններ պատմամշակութային վայրեր՝ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, մատուռներ, ժայռապատկերներ, մշակույթի կենտրոններ, արվեստանոցներ, ազգագրական երգի ու պարի փառատոններ։
2. Էկո տուրիզմ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության հուշարձաններ, ջրվեժներ, ջրամբարներ, կիրճեր, գետեր, բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակներ։3. Ամենաայցելվող վայրերը՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Ամո Խարազյանի անվան պետական թատրոն, Դվինի հնավայր, Ազատի ջրամբար, Վարդագույն կիրճ, Խոսրովի անտառ պետական արգելոցի մի հատված, Ազատ գետի կիրճ։
4. Զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ «Արիստո» հյուրանոց։
5. Զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող կառույցներ և կազմակերպություններ։«ABRICO TRAVEL» տուրիստական կազմակերպություն – ք․Արտաշատ,
հեռ․ +374-77-779053, +374-94-779053
https://www.instagram.com/abricotravel/
https://www.facebook.com/abricotravel
Մարտի 31-ին՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում նշվելու է Սուրբ Հարության տոնը, եկեղեցու բակում կազմակերպվելու է միջոցառում, ինչպես նաև պատրաստվելու է սեղան՝ զատկի տոնին բնորոշ ավանդական ուտեստներով և զարդարանքով:
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, ինչպես նաև հայ մեծանուն գրող Պ. Սևակի 100-ամյակի շրջանակներում ապրիլի 3-ին՝ «Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունենալու ասմունքի երեկո՝ Արթուր և Հրաչուհի Ութմազյանների մասնակցությամբ:
Մայիս ամսին կազմակերպվելու է հոբելյանական երեկո նվիրված ֆրանսահայ մեծն շանսոնիե Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյանին, որը տեղի է ունենալու իր անունը կրող «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ հայտնի երգիչ-երգչուհիների, ինչպես նաև համայնքային ենթակայության գեղագիտական կենտրոնի աշակերտների մասնակցությամբ:
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արտաշատ համայնքի 37 բնակավայրերում և համայնքապետարանի հարակից հրապարակում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ: Երեխաների օրն անմոռանալի դարձնելու նպատակով հրավիրվելու են կերպարային հերոսներ, խաղավարներ, ծաղրածուներ, նախատեսված է ուրախ համերգային ծրագիր՝ համայնքային երթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ:
«Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Գ Կոտակ թագավորի պատվին։ Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։
Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։
Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակներ՝ Ազատ և Վեդի գետերը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվում են 4 ջրվեժներ, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի։
Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ։ Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ, որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով։ Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են։
Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից
Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։
Խոսրովի անտառ պետական արգելոցը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ հաշվառված է 312 հուշարձան, որոնցից 29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը՝ բնակատեղի, 2-ը՝ ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը՝ այլ բնույթի միջնադարյան հուշարձաններ, որոնք գտնվում են կիսավեր վիճակում։
Հավուց Թառ վանական համալիրը (10-13-րդ) գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ, բարձրադիր ափին։ Այս վանական համալիրը հայտնի է նաև Ամենափրկիչ, Դարունից վանք, Կարմիր վանք անուններով։
Աղջոց վանք համալիրը գտնվում է Գեղարդից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին։ Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին՝ որպես կուսանաց վանք։ Այն անվանվում է նաև Ս. Ստեփանոս եկեղեցի - գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք։ Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ։
Կաքավաբերդը/ Գեղի բերդ, Քեղի բերդ, Թաթուլի բերդ/ գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։
Բերդատակ գյուղատեղին գտնվում է Ազատ գետի աջ ափին՝ Կաքավաբերդի ստորոտում, որտեղից էլ ծագել է անվանումը։ Բերդատակից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի Հազարաձոր, Կաքավաբերդի քարափներ և Քաջառուի կիրճ։
https://www.facebook.com/khosrovforestreserve
Ազատ (Բաշգառնի, Գառնիի ջուր) գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։
Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերից է սկիզբ առնում Ազատ գետը: Ընդհանուր երկարությունը 55 կմ է։ Այն համարվում է Արաքս գետի ձախ վտակը և, Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը, մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Գետի վերին հոսանքում կիրճը ծածկված է Խոսրովի արգելոցի խիտ անտառներով։Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան դաշտով ու թափվում Արաքս։ Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։ Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին:
Վարդագույն կիրճ ՝ գտնվում է Երանոսի լեռների լանջերին, Արարատի մարզում։ Անունը ստացել է գույնի պատճառով։ Վարդագույն կիրճի արշավի ընթացքում տեսնում ենք Ազատի ջրամբարը, Երանոսի ու Գեղամա լեռների, Արարատի տեսարանները։
Վարդագույն կիրճը վերջերս է բացահայտվել՝ 2021 թվականի էքսպեդիցիայի ժամանակ: Այն գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռներում, և տեղացիները քաջատեղյակ էին կիրճի մասին, սակայն վերջինս անվանակոչված չէր: ‹‹Վարդագույն›› անվանումը ստացել է կիրճում առկա վարդագույնի բազմաթիվ երանգներով հարուստ երկրաբանական կազմավորումների շնորհիվ:Վարդագույն կիրճի երթուղին կարելի է սկսել տարբեր վայրերից՝ Արարատի մարզի Վերին Դվին, Լանջազատ գյուղերից և նաև Ազատի ջրամբարը նավարկելիս:Կիրճով քայլելիս կարող եք տեսնել Երանոս և Անապատական լեռները, երկրաբանության տեսանկյունից առանձնահատուկ կառուցվածք ունեցող քարե սյուները, տարբեր ժամանակաշրջաներում ձևավորված շերտավոր քարե ժայռերը, մի քանի մետր բարձրության բուրգը, իսկ ժամանակ ունենալու դեպքում կարող եք նաև տեսնել Մակարի քարանձավը:
Արտաշատի թատրոն (հին), հիմնադրվել է Արտաշատում, մեր թվարկությունից առաջ։ Ծաղկում է ապրել հայոց թագավոր Արտավազդ Բ-ի օրոք, ով թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ էր։ Առայժմ հայտնի է Արտաշատի թատրոնի մեկ բեմադրություն՝ Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը, որ խաղացվել է հունարեն, մեր թվարկությունից առաջ 53 թվականին։ Այդ ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է միակ աղբյուրը՝ հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն ժամանակ Խառանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։ Պլուտարքոսի վկայության որոշ մանրամասներ հուշում են, որ Արտավազդ Բ-ի ժամանակ Արտաշատի թատրոնն ունեցել է պալատական- ազնվականական բնույթ։ Որից հետո Արտաշատի պետական թատրոն, Ամո Խարազյանի անվան միջշրջանային թատրոն, վերակազմվել է 1956 թվականի հունվարին, (1921 թվականից եղել է սիրողական թատերախումբ)։
2023 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը տոնել է հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից 7-ը Արտաշատում անցկացվել է հանրապետական թատերական փառատոն, որի ընթացքում ցուցադրվել է 10 ներկայացում, կազմակերպվել է նաև քանդակների և գեղանկարների ցուցահանդես
:https://www.facebook.com/artashattatron/
Ազատ գետի միջին հոսանքում՝ Լանջազատ գյուղի մոտ գտնվում է Ազատի ջրամբարը: Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Գտվում է ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա: Ջրամբարի կառուցման նպատակը Արարատյան դաշտի ոռոգումն է: Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝ 72.4 մ։ Սնվում է նաև աղբյուրներից։
Այն իր մեծությամբ Հայաստանի չորրորդ ջրամբարն է: Մարդու կողմից ստեղծված այս ջրամբարը այժմ դարձել է առանձին էկոհամակարգ և հանդիսանում է կենդանիների տարբեր տեսակների բնակավայր:
Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է դարձել է տուրիստական շատ հայտնի երթուղի: Ջրամբարի մոտից բացվող տեսարանները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Այցելուների առջև իր ողջ գեղեցկությամբ կանգնած են Երանոսի լեռները:
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արտաշատ քաղաքում։ Կոչվել է սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով։
Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին և ավարտվել 2015 թվականի մայիսի 31-ին։ Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը։ Եկեղեցու շինարարությունը իրականացվել է Մարտին Սեդրակյանի կողմից։
Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի։
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է տուֆից, հայկական ավանդական ճարտարապետության ոճով և լուծումներով։ Եկեղեցու բարձրությունը 35 մետր է։ Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացվել է 2.5 հեկտար տարածք։
https://www.facebook.com/artashatmiutyun/
Հունիսի 22-ին` ժամը 11։00-ից 21:00-ն տեղի է ունենալու «Ծիրանաշատ Արտաշատ» խորագիրովկրող մշակութային փառատոնը, որտեղ միավորվելու են Արտաշատ համայնքի բոլոր 38 բնակավայրերը:
Փառատոնը միտված է ներկայացնելու համայնքի մշակույթը, տաղանդներին և համախմբելու բոլոր բնակիչներին ու հյուրերին արևահամ ծիրանի և հարուստ մշակութային արժեքների շուրջ։
Միջոցառման ծրագիրը ստորև՝
√ Արտաշատ համայնքի մշակութային համույթների ելույթներ
√ Մշակութային հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրերի ստորագրում
√ Ծիրանի բերքահավաք
√ Ծիրանօրհնեք
√ Տոնավաճառ և ցուցահանդես
√ Շրջայց Դվինի հնավայրում
√ Արվեստի վարպետաց դասեր
√ Ուրախ ժամանց DJ-ի մասնակցությամբ
Փառատոնը կազմակերպվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ ծրագրի շրջանակներում: Այն իրականացնում են ծրագրի մասնակից Արտաշատ միավորված համայնքի առաջնորդ կանայք, ովքեր գաղափարը մշակել են համայնքի բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում: Փառատոնը կազմակերպվում է Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Արտաշատ համայնքի մասին պատմող վավերագրական ֆիլմը լավագույնս ներկայացնում է համայնքի պատմությունը, պատմամշակութային վայրերն ու զբասաշրջային գոտիները: Համեցեք Արտաշատ:
https://www.youtube.com/watch?v=qrourdNL06k&ab_channel=ArmanMazmanian
Դվին՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։
330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։
Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված Մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։
Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է։
Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ։ Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։
Լանջազատ /Զովաշեն/ բնակավայրով է անցնում Ազատ գետը, որի ողջ երկայնքով գործում են հանգստի գոտիներ: Ամռանը գեղատեսիլ այս բնությունը վայելելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այստեղ կարող եք կազմակերպել ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգիստը: Տարեց տարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը, դառնալով նրանց սիրելի վայրերից մեկը:
Facebook
Location on Google Maps
YouTube