Սույնով տեղեկացնում եմ, որ 2025 թվականի ապրիլի 5–ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան է մուտքագրվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի, շենք 41/25 հասցեի բնակիչ Սերինե Գալուբյանի՝ շինթույլտվություն տրամադրելու մասին դիմումը ՇԹԴ/235/5280-25/՝ նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոց 102-104 հասցեում նկուղային մասով երկհարկանի բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն ստանալու պահանջով։
Որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ գույքի համասեփականատեր, ինձ հետ փոխկապակցված անձ կնոջս՝ Սերինե Գալուբյանին, երկհարկանի տան (նկուղային մասով) շինարարություն թույլտվություն տրամադրելու գործընթացում առաջացած շահերի բախման իրավիճակի հետ կապված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված 10-օրյա ժամկետում ներկայացնում եմ գրավոր հայտարարություն շահերի բախման հանգամանքերի մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ։
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյան