«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ.«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման (խմբ.ՀՀ կառավարության 28.12.23թ N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի մայիսի 23-ին ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Արաքսավան, Պ.Սևակի 21) տեղի կունենա «ՇԻՆՏՐԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Արաքսավան-77 կոպճային ավազների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային լսում (1-ին հանրային լսում):
Արտաշատ համայնքի ղեկավարի 16.04.2025թ. թիվ N 132 կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը(հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ՇԻՆՏՐԵՍՏ» ՍՊ ընկերությունում( Հասցե՝ Ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճղ. 1/2, բն. 18):
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ kharam777@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։