«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 3-ին ժամը 11։00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ Արտաշատ համայնք, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 62) տեղի կունենա Դավիթ Սուքիասյանի կողմից ներկայացրած՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոց 116/1 հասցեում բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ հանրային լսում։ Արտաշատ համայնքի ղեկավարի 28.04.2025թ. թիվ N 138 կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru)։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում:
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։