Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.):
ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:
Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին:
Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ներպետական մրցութային կարգով ընտրի և մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ԵԽ քարտուղարությանը ներկայացնի վերոնշյալ պայմաններին համապատասխան ՏԻՄ կամ ՀԿ հանդիսացող մեկ թեկնածու։ Հավելյալ հարցերի համար կարելի է դիմել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի քարտուղարություն հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ landscape@coe.int, nadiya.marino@coo.int:
Կից ներկայացնում ենք ԵԽ Լանդշաֆտի մրցանակի դիմում-հայտի ձևաթուղթը և մրցանակաբաշխության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական ուղեցույցը: