ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 11-ին: Մրցույթի կդրվի Հայաստանի Հանրապետության սեփականություն /պետական սեփականություն/, հանդիսացող Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասը: Լոտ 1 03-016-3001-0004 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող 7.7442 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասը, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: Վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի: Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը: Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀ դրամ: Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ: Մրցույթի նախավճարի ճափ է սահմանվել վարձավճարի մեկնարկային գնի 5 %, մրցույթի քայլի չափ հաշվարկված մեկնարկային գնի 5 %: Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ: Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/: Հեռախոս՝ 091-191-151 Մրցույթավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ