«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ.-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ին, Արտաշատի համայնքապետարանի շենքում (ք.Արտաշատ, Օգոստոսի 23/62) տեղի կունենա «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի, ԲՍԿՊ-ի և նախատեսվող գործունեության Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ՇՄՆ պաշտոնական կայքում (env.am) կամ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, հեռ. +374 (11) 22 02 17, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում (info@cfep.am):Հեռ.՝ +374 (10) 57 56 90: