Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-24) քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր՝ 3.1-1, 3.1-26), գնումների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-29) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: