16.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Ոստիկանության օրվա առթիվ այսօր ընդունել և շնորհավորել է Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ Արտավազդ Սարգսյանին, բաժնի մի շարք աշխատակիցների, Արարատի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների։ Պարոն Մկրտչյանը շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ իր խոսքում մասնավորապես նշել է․‹‹Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, բարձր եմ գնահատում ձեր դժվարին աշխատանքը հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարում, ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր բարդ ու պատասխանատու ծառայությունում: Եվ ողջունելի է, որ վերջին տարիներին ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները, քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունները նոր որակի բերելուն ...
Մանրամասն |
|
11.04.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Արտաշատի համայնքապետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին բնակիչները ներկայացրեցին հիմնականում քաղաքաշինական և սոցիալական ոլորտներին առնչվող խնդիրներ, որոնց մի մասին ընդունելությանը ներկա ոլորտային պատասխանատուների կողմից տեղում տրամադրվեցին պարզաբանումներ և լուծումների հնարավոր տարբերակներ։Մի քանի հարցերի տեղում ծանոթանալու և անհրաժեշտ լուծումներ տալու նպատակով նշանակվեցին ստույգայցեր։ Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 15։00-ից սկսած։Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ /1-ին հարկ/ ...
Մանրամասն |
|
09.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Արտաշատ միավորված համայնքի հարգելի տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 18–ին՝ ժամը 12։00–ին Մերիդիան էքսպո կենտրոնում (ք․ Երևան, Ոսկերիչների 1) տեղի կունենա «LEASING EXPO 2025- բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ «LEASING EXPO 2025- բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանում երրորդ անգամ՝ նպատակ ունենալով մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ։ Ցուցահանդեսը գործելու է ապրիլի 18-ին, 19-ին և 20-ին՝ ժամը 12։00-20։00, Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ցուցահանդեսի մուտքն անվճար է, բայց՝ պարտադիր ...
Մանրամասն |
|
07.04.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այսօր կրկին մեր երախտագիտություն ենք հայտնում հայ մայրերին ու կանանց՝ հոգատարության, անձնվիրության ու սիրո այն մեծ չափաբաժնի համար, որի շնորհիվ մեզ շրջապատող աշխարհն ավելի բարի, լուսավոր ու գեղեցիկ է դառնում։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում հայ մայրերը եղել և շարունակում են մնալ օջախի ամուր հենասյունն ու պահպանման գրավականը: Հայ կնոջ, մոր հանդեպ ունեցած հարգանքն ու սերը դարեր շարունակ եղել է մեր ազգային ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։ Հայ կինն իր ամուր կամքով կարողացել է հաղթահարել ցավ ու արհավիրք և շարունակել է պատվով իրականացնել ընտանիքի ամրության, համամարդկային ...
Մանրամասն |
|
07.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆՈՐԱԹՈՒԽ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ
|
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այս տարի ևս համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել է Արտաշատի բժշկական կենտրոնի Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում գտնվող մայրերին և մայրանալ պատրաստվող կանանց: Համայնքի ղեկավարը կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ եղավ հիվանդասենյակներում և ջերմորեն շնորհավորեց մայրիկներին՝ մաղթելով երջանիկ մայրություն, խաղաղ ու կապույտ երկինք, անհոգ մանկություն՝ բալիկներին։ Պարոն Մկրտչյանը նաև նվերներ էր պատրաստել նորածինների համար և տոնը գեղեցկացնող ծաղկեփնջեր՝ մայրիկների համար, որոնք սիրով հանձնեց: Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ համայնքի ղեկավարը շնորհավորեց և ծաղիկներ նվիրեց նաև բաժանմունքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը ...
Մանրամասն |
|
07.04.25
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԱՐՏԱՇԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԻՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
|
Մայրության և գեղեցկության տոնը յուրաքանչյուր տարի գեղեցիկ ու տոնական անակնկալով է նշանավորվում ‹‹Առաքելություն Հայաստան›› բարեգործական հասարակական կազմակերպության տարեցների Արտաշատի ցերեկային կենտրոնի կին շահառուների համար: Այս տարի ևս համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը այցելեց կենտրոն, իր անկեղծ շնորհավորանքների և բարեմաղթանքների հետ միասին կանանց տոնը ջերմացրեց նվերներով ու ծաղիկներով։ Համայնքի ղեկավարը կենտրոնի շահառուների համար լավ լուր ուներ․ շուտով Արտաշատում կգործարկվի ներքաղաքային տրանսպորտ, որն ամենաիսկական նվերը կլինի վերջիններիս համար, քանի որ նրանցից շատերը կենտրոն, բուժհաստատություններ հասնելու խնդիրներ ունեն՝ տարիքի կամ հիվանդությունների պատճառով։Համայնքի ...
Մանրամասն |
|
02.04.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Ապրիլյան քառօրյա պատերազմի իններորդ տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մկրտչյանը, Հրայր Հակոբջանյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ: Եկեղեցու հոգևոր հովիվները հոգեհանգստի կարգ են կատարել՝ խաղաղություն մաղթելով պատերազմների նահատակների հոգիներին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել՝ ի պատիվ անմահացած հերոսների։
|
|
01.04.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ Հայաստանի և Արտաշատի ասորական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի առթիվ: Գարնանը նշվող այս տոնը բնության վերածնունդն ու պտղաբերությունն է ավետում, և մաղթում եմ, որ այն բոլոր ասորիների համար ազդարարի նոր ու երջանիկ տարվա մեկնարկը: Ազգային ու կրոնական այս տոնի առթիվ ասորական համայնքին երջանկություն և բարօրություն եմ ցանկանում, բարեկեցություն ու ջերմություն՝ բոլոր ընտանիքներին։ Ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, թող հաջողությամբ շարունակվեն ձեր՝ ազգային ինքնության և մշակութային հարուստ ժառանգության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները: Շնորհավոր Հաբ-Նիսան:
|
|
31.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արտաշատի համայնքապետարանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպել է «Ստեղծագործում են կանայք» խորագիրը կրող ձեռքի աշխատանքների ցուցահանդես–վաճառք , որին սիրով հրավիրում ենք մասնակցելու համայնքի ստեղծագործող կանանց և աղջիկների։ Ցուցահանդեսը կկայանա ապրիլի 7–ին ժամը 11։00–ից 16։00–ն՝ Արտաշատի Քլամարի այգում /Մարքսի և Հր․ Թովմասյան փողոցների խաչմերուկ/։ Ցանկացողները մինչև ապրիլի 3–ը կարող են դիմել Արտաշատի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին /Ք․ Արտաշատ, Օգոստոսի 23/62/ կամ զանգահարել 0235 -2-02-23 հեռախոսահամարով։
|
|
27.03.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Թատերարվեստի սիրելի՛ գործիչներ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սիրելի՛ աշխատակիցներ և թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ մշակութային կարևոր տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատրոնի իրական նվիրյալների վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը հայ թատերարվեստի զարգացման գործին: Մարդու ստեղծարար միտքն ու երևակայությունը լավագույնս արտահայտող միջոցներից մեկն է թատրոնը՝ ավեստի ամենակենդանի այս ճյուղը, որի հետ յուրաքանչյուր շփումը հոգու տոն է, գեղեցիկի ու բարու, վեհի ու ազնիվի հետ հանդիպում։ Հայ թատերավեստում մեծ ու անգնահատելի է Արտաշատի թատրոնի դերն ու նշանակությունը, որը ժառանգել և պատվով շարունակում է Արտավազդյան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |