«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (խմբ. ՀՀ կառավարության 28.12.23թ N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Դալար, Կոմիտաս 58) տեղի կունենա «Սավ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի ԱԿԽ հանքավայրի «Հարավարևելյան» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային լսում (1-ին հանրային լսում):
Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն (վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Դալար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «Սավ Մայնինգ» ՍՊ ընկերությունում (հասցե՝ Ք. Երևան, Բաշինջաղյան փ., տ. 45):
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք.Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության ՝ saav.llc.2022@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։