«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Հովտաշեն, Հ.Շիրազի 10/1) տեղի կունենա «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ 04253136, գրանցման համար 52,110,1443608, 06.03.2025թ) կողմից ներկայացրած՝ Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-055-0185 թաղամասում 10,7195 հա հողամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ հանրային լսում։ Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru)։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՍ ԱՎԱԶ» ՍՊ ընկերությունում (Հասցե՝ Արտաշատ համայնք, գ.Դեղձուտ, Առնո Բաբաջանյան Փ․, Տ․ 1):
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության՝ asavazllc@mail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։