«ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գետազատ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, Գետազատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԱՌԱ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գետազատ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արտաշատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3., էլ.փոստ՝envexpertise@env.am, հեռ. 011 220 218: