Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի 16-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման պահանջները, ՀՀ Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից 2025թ. մարտի 27-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նշանակվել է հանրային լսում՝ «ԱՐՏ ՍԱՆԴ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 52.110.1439003, ՀՎՀՀ՝ 04252871, հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Շահումյան բնակավայր, Արցախի 5, տնօրեն՝ Ավետ Հայրապետյանի) կողմից ներկայացրած՝ ՀՀ Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի ԱԿԽ հանքավայրի «ԱՐՏ ՍԱՆԴ» տեղամասի սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ:
Արտաշատ համայնքի ղեկավարի 25.02.2025թ. թիվ N 64 կարգադրությամբ հանրային լսման կազմակերպման և անցկացման պատասխանատու է նշանակվել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ հասցե՝ pxach1@mail.ru):
Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրերում, ինչպես նաև «ԱՐՏ ՍԱՆԴ» ՍՊ ընկերությունում:
Շահագրգիռ անձինք հանրային քննարկման դրված՝ Ընկերության նախաձեռնության վերաբերյալ առաջարկությունները, դիտողությունները կամ կարծիքները կարող են ներկայացնել ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ այդպիսիք մինչև 2025թ-ի մարտի 26-ը ներկայացնելով Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական www.artashat.am կայքէջին կամ Ընկերության ներկայացուցչի՝ haqochinyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Շահագրգիռ անձինք կարող են մասնակցել նաև հանրային լսմանը՝ այդ մասին մինչև հանրային քննարկման օրը pxach1@mail.ru էլեկտրոնային հասցեին մասնակցության հայտ ներկայացնելու միջոցով: