Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Արտաշատ համայնքի սեփականության 2022 թվականի պարտադիր գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն թիվ 1-ից մինչև թիվ 13 հավելվածների:
2.Սույն որոշմանը կցվում է Արտաշատ համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլված են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |