«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022թ. նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ Խոշորացված համայնքի Արաքսավան բնակավայրի, վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շինտրեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արտաշատ Խոշորացված համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:
Ակնկալում ենք ազգաբնակչության, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը
Հեռ․+37498841068