2025թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (23.05.2023թ. Հ0-150-Ն) պահանջների և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության կողմից ք.Արտաշատ, Երևան – Երասխ մայրուղի, 22–23 կմ, 20/4 արտադրամաս հասցեում ձեռնարկվող բանեցված կապարաթթվային մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինման (գործող արտադրության ընդլայնում՝ բանեցված լիտիումային մարտկոցների վերամշակման հոսքագծի տեղադրում և շահագործում) վերաբերյալ առաջին հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, զանգահարելով 098 586635 հեռախոսահամարով։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն (վարողն) է` Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ.` 077971098, էլ.փոստ pxach1@mail.ru)։