«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի նոյեմբերի 14–ին, ժամը 12։00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԱՌ-ՎԱՌ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի ավազի և կոպճի հանքավայրի Վառ-Վառ տեղամասում իրականացվելիք արդյունահանման աշխատանքների ծրագրի վերաբերյալ հանրային լսում (առաջին հանրային լսում):
Փաստաթղթերի փաթեթին ծանոթանալու և հարցերի համար դիմել «ՎԱՌ-ՎԱՌ» ՍՊ ընկերության գրասենյակ՝ ՀՀ, ք.Երևան, Նորաշեն թաղ. 27շ, 71 բն., հեռ.: +37495300097, +37494100041:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը(հեռ. 077971098, էլ.փոստ pxach1@mail.ru )։