ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 11-ին: Մրցույթի կդրվի Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող /պետական սեփականություն/, Արտաշատ համայնքի Բուրաստան գյողի և Արաքսավան գյուղի վարչական տարածքներոում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝
Լոտ 1- 03-016-3001-0004 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող 7.7442հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամաս, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:
Վարձակալության ժամկետ սահմանել 10 /տասը/:
Լոտ 2- 03-027-0103-0002 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի վարչական տարածքում գտնվող 37.7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:
Վարձակալության ժամկետ սահմանել 10 /տասը/:
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը:
Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀ դրամ:
Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ:
Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Մրցույթավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ