Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին ժամը 11։00-ին: Աճուրդի կդրվի Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող շարժական գույքերը:
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ի չափով: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151209: Աճուրդի դրված տրանսպորտային միջոցի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին: Հեռախոս՝ 093773866
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։