Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար հայտարարվել է ԱՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-25/73 ծածկագրով բաց մրցույթի հայտարարություն և հրավեր։ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Լուսինյան, Մյասնիկյան, Աթարբեկյան, Պատկանյան, Նալբանդյան, Օգոստոսի 23 փողոցից դեպի Նար-Դոս փողոց, Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքից դեպքի Նար-Դոս փողոց և Արտաշատ համայնքի Բարձրաշեն, Շահումյան, Ոստան, Մրգավան, Մրգավետ, Դիմիրտով, Մխչյան, Մասիս, Նշավան, Վարդաշեն, Աբովյան, Դեղձուտ բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքների կատարում։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 13-ը ժամը 10։00–ն ներառյալ։