«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 16-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա Արտաշատ համայնքի Գետազատ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային լսում (1-ին հանրային լսում)։
Հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։