Սույնով Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00–ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23/62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի 9-րդ հարկի նիստերի դահլիճում իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսմանը։