Սույնով Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23/62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի 9-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալիք հանրային լսմանը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով թվով 6 (վեց) ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ: