24.10.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հոկտեմբերի 23–ին հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը` համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Պարոն Մկրտչյանը նախ անդրադարձավ համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության աշխատանքներին՝ պատվիրելով օրենքով սսհմանված հստակ ժամկետներում կազմակերպել բոլոր աշխատանքները: Քննարկվեցին նաև Արտաշատում ամանորյա տոնական ձևավորման և միջոցառումների նախագիծը, համայնքի և գլխավոր եղևնու տոնական ձևավորման էսքիզները։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ավագանու նիստին ներկայացվելիք նախագծերին, այնուհետ համայնքի ղեկավարը լսելով աշխատակիցների առաջարկություններն ...
Մանրամասն |
|
21.10.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Հոկտեմբերի 19-20-ը Արտաշատի մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, ՀՀ ըմբշամարտի երախտավոր Ռազմիկ Գոլեցյանի անվան 22–րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Արտաշատի և Հայաստանի այլ համայնքների, Վրաստանի ուժեղագույն 100 ըմբիշներ: Հուշամրցաշարին ներկա էին Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, համայնքների ղեկավարներ, Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Գոլեցյան ընտանիքը, նրա այրին` Անուշ Գոլեցյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզասերներ: Ներկայացվեց Ռազմիկ Գոլեցյանի կենսագրությունը և անցած սպորտային հարուստ ուղին: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ողջունելով ...
Մանրամասն |
|
17.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի N 6/2 հասցեում նախատեսվող ջերմոցային համալիրի (կառուցապատման ընդհանուր մակերես` 118562, 38քմ) կառուցման նախագծային փաստաթղթերը, ճարտարապետաշինական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբեր 7-ին տրված N 219 դրական եզրակացությունը։ Քաղաքաշինական փաստաթղթերը՝ ստորև ներկայացված հղումով
|
|
16.10.24
ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2213–ԱՄՅԱԿԸ
|
Հոկտեմբերի 15–ին Արտաշատը տոնեց հիմնադրման 2213–ամյակը։ Տոնական օրն համայնքում նշանավորվեց տարբեր միջոցառումներով։ Օրն սկսվեց հարգանքի տուրքով։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ ծաղիկներ խոնարհեցին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարերի դիմաց` հավերժ փառք տալով հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մարտիկների, այդ թվում` արտաշատցի անմահների պայծառ հիշատակին։ Տոնական օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց Արտաշատի թատրոնամերձ հրապարակից, որտեղ համայնքի գեղագիտական կենտրոնը ներկայացրել էր Արտաշատին նվիրված՝ ձեռքի գեղեցիկ ...
Մանրամասն |
|
16.10.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
2004 թվականից հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է որպես Հայկական մամուլի օր: 1794 թվականի հենց այս օրն է Մադրասում հրատարակվել հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Հայկական մամուլի հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մամուլը և խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչներից են: Հետևաբար դուք բարդ ու կարևոր աշխատանք եք կատարում՝ հասարակության լայն շերտերին իրազեկելով աշխարհում և Հայաստանում կատարվող նշանակալի իրադարձությունների մասին՝ այսպիսով կարևոր ազդեցություն ունենալով նաև հասարակական կարծիքի և աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է ձեր աշխատանքն արժևորելու ...
Մանրամասն |
|
15.10.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2213-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ արտաշատցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր բոլորի սիրելի քաղաքը, մեր ծննդավայրն ու օրրանը տոնում է իր հիմնադրման 2213–ամյակը։<<Հայկական Կարթագեն>>, <<Նոր քաղաք, <<թագավորանիստ, մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք>>՝ այդպես են անվանել Արտաշատը, որը ժամանակի ամենահզոր ու զարգացած քաղաքներից մեկն էր, մշակութային ու առևտրի խոշոր կենտրոն և հայ թատրոնի բնօրրանը։Արտաշատը կառուցվել է Արտաշես Առաջին թագավորի կողմից՝ կարթագենցի հզոր զորավար Հանիբալի խորհրդով ու նախագծով։ Բոլորովին վերջերս Հին Արտաշատի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցու մնացորդները, որոնք թվագրվում են 4-րդ դարի կեսերին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնամյա Արտաշատի հարուստ ...
Մանրամասն |
|
14.10.24
ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐ
|
Հոկտեմբերի 11–ին Վեդու մարզադաշտում անցկացված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի ավանդական 8-րդ հուշամրցաշարում Արտաշատ համայնքի «Շահումյան» թիմը հիանալի է հանդես եկել և նվաճել է 1–ին պատվավոր հորիզոնականը։ Առաջնության «Լավագույն խաղացող» է ճանաչվել թիմի անդամ Հաբեթ Հովհաննիսյանը։ «Լավագույն ռմբարկու»՝ Դավիթ Գրիգորյանը, «Լավագույն պաշտպան»՝ Գեղամ Ասատրյանը, իսկ թիմի մարզիչ Արամ Մանուկյանը նվաճել է «Լավագույն մարզիչ» տիտղոսը։ Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մարզիչ Արամ Մանուկյանին՝ համոզիչ հաղթանակի առթիվ, շնորհակալ ենք Արտաշատի անունը բարձր պահելու համար և մաղթում ենք նորանոր հաջողություններ ու նվաճումներ։
|
|
14.10.24
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԻՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
|
Հայ-գերմանական հետազոտական խումբը Հին Արտաշատի տարածքում գտել է Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցու մնացորդները, որոնք թվագրվում են 4-րդ դարի կեսերին: Հատկապես ուշագրավ է, որ եկեղեցին ունեցել է ութանկյուն կառուցվածք՝ խաչաձև տարածումներով, ինչն այդ ժամանակաշրջանում տարածված էր Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, սակայն մինչ այժմ աննախադեպ էր Հայաստանում: Գիտնականները ենթադրում են, որ այն եղել է հուշամատուռ՝ փայտե հարթակներով, որոնք հայտնաբերվել են խաչաձև տարածումներով:Պեղումների խումբը տեղում աշխատում է 2018 թվականից՝ ուսումնասիրելով նրա հելլենիստական և վաղ քրիստոնեական ժառանգությունը: Այս վերջին հայտնագործությունը հարստացնում է Հայաստանի քրիստոնեական անցյալի ըմբռնումը և կարող ...
Մանրամասն |
|
11.10.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՑԻ ԱՆՎԱՆԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՎԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ նկարիչների միության անդամ, անվանի քանդակագործ Վանուշ Սաֆարյանին, շնորհավորել է նրան ծննդյան 75-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել ստեղծագործական երկարամյա գործունեության համար և պատվոգիր հանձնել:Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել անվանի քանդակագործի վաստակը հայ մշակույթի զարգացման գործում։«Հարգելի պարոն Սաֆարյան, Ձեր անզուգական քանդակները զարդարում են ոչ միայն Արտաշատը, այլև հանրապետության այլ քաղաքներ։ Արտաշատի սրտում է գտնվում քաղաքի հիմնադիր արքայի՝ Արտաշես Առաջինի արձանը, որը հասցրել է սիրվել թե արտաշատցիների, թե զբոսաշրջիկների կողմից՝ դառնալով Արտաշատի այցեքարտերից մեկը։ Մեկ անգամ չէ, որ Դուք պատվով եք ներկայացրել Արտաշատը ...
Մանրամասն |
|
10.10.24
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐԱՔՍԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
|
Համայնքի Արաքսավան բնակավայրում 2008 թվականից մանկապարտեզ չի գործում: Մինչ այդ գյուղում 1 խմբանոց պարտեզ է եղել, հետո շենքը վերածվել է խարխուլ ու կիսաքանդ շինության: Տարիներ շարունակ արաքսավանցի փոքրիկները կամ հարակից բնակավայրերի հաստատություններ են հաճախել կամ առհասարակ զրկված են եղել նախադպրոցական կրթություն ստանալու իրենց իրավունքից: Բնակավայրում մանկապարտեզ ունենալն անհրաժեշտություն էր դարձել մանկապարտեզահասակ 80-ից ավելի փոքրիկների համար և համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Արաքսավանում արդեն մեկնարկել են շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 45 մլն դրամ արժողությամբ: Այժմ ընթացքի մեջ են տանիքի վերանորոգման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |