Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2025 թվականի տարեկան ծրագիրը՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների: 2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|