03.06.25
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ–ՖՐԱՆՍԻԱ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 5–ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
|
Արտաշատ համայնքի պատվիրակությունը, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, Գորիսում մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին։ Համաժողովը միտված է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել խորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը։ Հունիսի 2-ին տեղի ունեցավ համաժողովի բացման պաշտոնական արարողությունը և լիագումար նիստը, որին ներկա էին Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակություններ, Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ, նախարարությունների, մարզային ու համայնքային պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Բացման ...
Մանրամասն |
|
02.06.25
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՆՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՈՒՐԱԽ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրն Արտաշատում տոնական ուրախ և անմոռանալի միջոցառմամբ է նշանավորվել։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ փոքրիկներին ուրախ օր է պարգևել «Փերփերի» ինտերակտիվ շոուն` սիրված հերոսներով, ուրախ խաղերով, երգ ու երաժշտությամբ և անակնկալներո Մանուկների տոնը գեղեցիկ միջոցառումներով են են նշել համայնքի գյուղական բնակավայրերում։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ տոնն ամբողջական է դարձել մանուկների սիրելի պաղպաղակի հյուրասիրությամբ։
|
|
01.06.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Այսօր մոլորակի ամենապայծառ ու ամենալուսավոր էակների` մանուկների, տոնն է։ Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ այս ամառային ու գունեղ տոնը ձեզ անսահման բարիք ու երջանկություն, խինդ ու ծիծաղ պարգևի: Դուք եք մեր ապագան, մեր կյանքն իմաստավորող լույսերը և մեր` մեծերիս, պարտքն է առողջ, բարենպաստ պայմաններ և բարեկեցիկ միջավայր ստեղծել ձեզ համար, որպեսզի դուք պաշտպանված ու փայփայված լինեք ոչ միայն այսօր, այլև ողջ տարին։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ երեխաների շահերի պաշտպանությունը, նրանց համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն ուղղված ծրագրերը շարունակում են առաջնահերթ մնալ Արտաշատի համայնքապետարանի գործունեությունում։ Սիրելի՛ մանուկներ, մեկ անգամ ...
Մանրամասն |
|
26.05.25
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՇՈՒՄԵՆ ՔԱՂԱՔ
|
Բուլղարիայի Շումեն քաղաքի քաղաքապետ պրոֆեսոր Խրիստո Խրիստովի հրավերով մայիսի 22-ից 27-ը Արտաշատ համայնքի պատվիրակությունը, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, գտնվում է Բուլղարիայում։Այցի նպատակը Արտաշատ-Շումեն քաղաքների միջև համագործակցային կապերի հաստատումն է։ Մայիսի 23-ին Արտաշատի պատվիրակությունը հյուրընկալվել է Շումենի քաղաքապետարանում, հանդիպել քաղաքապետի հետ։ «Մենք հիանալի համագործակցություն ենք սկսում, որի առանցքում մեր երկու երկրների հին ու հարուստ մշակութային և տնտեսական կապերն են։ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է` հայտնի իր հարուստ մշակույթով։ Սա հիանալի առիթ է նաև Շումենի հայ համայնքի համար, և կանենք հնարավորը` երկու քաղաքների միջև բարեկամական ...
Մանրամասն |
|
26.05.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ԿԼԱՄԱՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
|
Մայիսի 18-ից 24-ը Արտաշատի քույր քաղաք Կլամարում մեծ շուքով նշվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային միջոցառման 10-ամյակը։ Կլամարի քաղաքապետարանի հարակից հրապարակում քաղաքի 30-ից ավելի հայկական կազմակերպությունները ներկայացրել են իրենց գործունեությունը, Արտաշատ քաղաքի հետ համատեղ իրագործված մշակութային, սոցիալական և առողջապահական ծրագրերը։ Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել և Հայաստանին նվիրված մշակութային միջոցառման կարևորությունը ընդգծել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդյե Բերժեն, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի տեսաուղերձը, ...
Մանրամասն |
|
23.05.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ՝ դպրոցական Վերջին դասի առթիվ։ Օրն անչափ կարևոր և սպասված է ձեզ համար, քանի որ այսօր վերջին անգամ ղողանջող դպրոցական զանգն ազդարարում է շրջանավարտների մուտքը կյանքի նոր ու պատասխանատու փուլ։ Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ, որ կյանքի այս շրջափուլը ձեզ համար հաջողություններով լեցուն լինի։ Վստահ եմ, որ դպրոցական հարուստ գիտելիքները, սիրելի ուսուցիչների խորհուրդներն ու դասերը կօգնեն ձեզ կյանքում կայանալ ու կերտել նվաճումներ՝ տարբեր բնագավառներում։ Դուք եք մեր համայնքի ու երկրի ապագան, մեր վաղվա օրը կերտողը, ուզում եմ, որ ձեր նախընտրած ուսումնական հաստատություններում լավ սովորեք, կայացած ու բարձրակարգ մասնագետներ ...
Մանրամասն |
|
19.05.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ 29–ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 17-18-ը կայացել է աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի 29–րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 125 մարզիկ–մարզուհիներներ՝ Արտաշատից, Երևանից, Վանաձորից, Կապանից, Գյումրիից և Վրաստանից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Գառնիկ Ղուկասյանի անձնական մարզիչ Սուրիկ Ադամյանը, նրա հարազատները: Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ողջունելով հուշամրցաշարի մասնակիցներին՝ իր խոսքում բարձր է գնահատել Գառնիկ Ղուկասյանի անգնահատելի ավանդը Հայաստանում աթլետիկայի ...
Մանրամասն |
|
15.05.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ այսօր նշվող Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: 1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով ընդգծել ընտանիքի կարևոր դերը հասարակությունում։ Հայաստանում Ընտանիքի օրը նշվում է 2011 թվականից: Մեզ՝ հայերիս համար ընտանիքի դերն ու նշանակությունը մշտապես առաջնային է․ ամուր ու կայացած ընտանիքները, որտեղ մարդկանց միավորում է ընտանեկան ջերմությունը, սերն ու երջանկությունը, մշտապես օրինակելի են եղել մեզ համար, քանի որ յուրաքանչյուր կայացած հասարակության ու պետության կարևոր օղակներից մեկը կայացած ընտանիքն է։ Որպես համայնքի ղեկավար, ...
Մանրամասն |
|
15.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին հանրապետության տարբեր բնակավայրերում ինտենսիվ կարկտահարության դեպքերով պայմանավորված՝ ևս մեկ անգամ հիշեցման կարգով ներկայացնում ենք կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար պետական օժանդակության պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում)։ Հարկ է նշել նաև, որ մինչև 0,5 հա տարածքներում կամ ծրագրի պահանջին չհամապատասխանող բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան համակարգեր կարող են ներդրվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում։ Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներովhttps://mineconomy.am/page/1948 https://mineconomy.am/page/1349 Ծրագրերի վերաբերյալ ...
Մանրամասն |
|
14.05.25
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՄՐԳԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մրգանուշ բնակավայրում կառուցվող մանկապարտեզում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին։ Մրգանուշում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ՝ նախատեսված 150 երեխայի համար։ Մանկապարտեզի ընդհանուր 4 մասնաշենքի հիմնական կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ ընթանում են շենքի պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, որոնց կհետևի արտաքին երեսպատման և սենյակների տեղակայման ու կոսմետիկ վերանորոգման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը շրջել է մասնաշենքերում, զրուցել շինարարակական ընկերության ներկայացուցիչների հետ և իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է իր նկատառումները՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |