31.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արտաշատի համայնքապետարանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպել է «Ստեղծագործում են կանայք» խորագիրը կրող ձեռքի աշխատանքների ցուցահանդես–վաճառք , որին սիրով հրավիրում ենք մասնակցելու համայնքի ստեղծագործող կանանց և աղջիկների։ Ցուցահանդեսը կկայանա ապրիլի 7–ին ժամը 11։00–ից 16։00–ն՝ Արտաշատի Քլամարի այգում /Մարքսի և Հր․ Թովմասյան փողոցների խաչմերուկ/։ Ցանկացողները մինչև ապրիլի 3–ը կարող են դիմել Արտաշատի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին /Ք․ Արտաշատ, Օգոստոսի 23/62/ կամ զանգահարել 0235 -2-02-23 հեռախոսահամարով։
|
|
27.03.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Թատերարվեստի սիրելի՛ գործիչներ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սիրելի՛ աշխատակիցներ և թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ մշակութային կարևոր տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատրոնի իրական նվիրյալների վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը հայ թատերարվեստի զարգացման գործին: Մարդու ստեղծարար միտքն ու երևակայությունը լավագույնս արտահայտող միջոցներից մեկն է թատրոնը՝ ավեստի ամենակենդանի այս ճյուղը, որի հետ յուրաքանչյուր շփումը հոգու տոն է, գեղեցիկի ու բարու, վեհի ու ազնիվի հետ հանդիպում։ Հայ թատերավեստում մեծ ու անգնահատելի է Արտաշատի թատրոնի դերն ու նշանակությունը, որը ժառանգել և պատվով շարունակում է Արտավազդյան ...
Մանրամասն |
|
27.03.25
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ է ԱՐՏԱՇԱՏԻ ՊԵՏԹԱՏՐՈՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցների: Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է խարազյանցիներին՝ մշակութային կարևոր օրվա առթիվ և նրանց մաղթել բեղմնավոր գործունեություն, նոր բեմեր ու բուռն ծափահարություններ: «Մեր թատրոնը լավագույններից մեկն է հանրապետությունում՝ իր բարձրաճաշակ ներկայացումներով և թատերարվեստի նվիրյալներով, շնորհակալություն ձեզ համայնքի մշակութային կյանքն էլ ավելի ակտիվ պահելու ջանքերի համար։ Շարունակեք ձեր գործունեությամբ նպաստել համամարդկային արժեքների, վեհի ու գեղեցիկի արարմանը և տարածմանը»` իր խոսքում մասնավորապես ընդգծել է Կառլեն Մկրտչյանը ...
Մանրամասն |
|
26.03.25
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
|
Հայաստանի Հանրապետությունում գործում են գյուղատնտեսության ոլորտի օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն են ընձեռում գյուղոլորտում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտվելու այդ ծրագրերից: Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրեր️ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիրՄթերատվության բարձրացման փորձնական ծրագիր️Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ...
Մանրամասն |
|
24.03.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՈՎՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն Արտաշատի ավագանու անդամ, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է համայնքի Հովտաշեն բնակավայր, վարչական ղեկավարի ուղեկցությամբ շրջել բնակավայրում և տեղում ծանոթացել առկա խնդիրներին։ Համայնքի ղեկավարը նախ եղել է բնակավայրի հանրակրթական դպրոցում և նախակրթարանում, քննարկել հաստատությունների շրջակա տարածքի ու ճանապարհի բարեկարգման աշխատանքները, տվել կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկվել են բնակավայրում կանաչապատ տարածքների և այգիների հիմնման ծրագրերին ուղղված կոնկրետ անելիքները, նախանշվել առաջին քայլերը։ Այնուհետ այցելությունը շարունակվել է Հովտաշենի վերանորոգվող մանկապարտեզ, ...
Մանրամասն |
|
24.03.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնում ենք, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման աշխատանքների շրջանակում առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով՝ Արտաշատ քաղաքային համայնքում և համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում կարող եք կատարել անկանխիկ վճարումներ՝ բանկային քարտերով, հետևյալ հարկատեսակների գծով՝ անշարժ գույքի հարկ, հողի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ, աղբահանության վարձավճար, վարձակալությամբ տրված հողամասերի վարձավճարներ, շենք–շինությունների գույքահարկ, համայնքի մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարներ, տեղական տուրքեր։ Արտաշատ քաղաքում կարող եք մոտենալ համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման ...
Մանրամասն |
|
19.03.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հանդիպել է Արտաշատ քաղաքային համայնքի Արարատյան 1, 3, 5, 7 և 44 շենքերի բնակիչների հետ և նրանց հետ քննարկել հարակից տարածքում ժամանակակից պուրակի և հանգստյան գոտու կառուցման աշխատանքները։ Շենքերի բակերն ու դեպի Երևան–Երասխ մայրուղի տանող հատվածները պետք է ազատագրվեն բնակիչների կողմից ապօրինի զավթած և ցանկապատված տարածքներից, ժամանակավոր տեղադրված ավտոտնակներից և ապօրինի կառուցված շինություններից, որպեսզի մեկնարկեն աշխատանքները։ «Համայնքի յուրաքանչյուր՝ ամենափոքր հատվածն անգամ պետք է ծառայի հանրային շահին ու իսկապես դառնա մեր բնակիչների համար հանգստի գոտի, երեխաների համար պետք է ստեղծվեն հարմարավետ խաղային հրապարակներ, միայն այստեղ և մի քանի ...
Մանրամասն |
|
18.03.25
ՄԱՐՏԻ 22–ԻՆ ՄԻԱՆԱՆՔ «ԵՐԿՐԻ ԺԱՄԻՆ»»
|
Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ին: Արտաշատի համայնքապետարանը հորդորում է մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ին, միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով հասարակական նշանակության կառույցների և շենքերի, բնակարանների, առանձնատների արտաքին լուսավորությունը:Տեղեկացնենք, որ 2008 թվականից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ` Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամ»-ը, որը միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և ...
Մանրամասն |
|
17.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հրավիրած խորհրդակցությամբ՝ համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Պարոն Մկրտչյանն անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ մեկ անգամ ևս կարևորեց աշխատանքային կարգապահությունը, աշխատանքում պատասխանատու և սրտացավ մոտեցումը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր աշխատակից: Համայնքի ղեկավարն անդրադարձավ աղբահանության և կանաչապատման աշխատանքներին, հանձնարարեց շարունակել ուշադրության կենտրոնում պահել և պատշաճ որակով իրականացնել բոլոր աշխատանքները։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեցին նաև ...
Մանրամասն |
|
15.03.25
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐՏԱՇԱՏԻ ԱՄՈ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԹԱՏՐՈՆՈՒՄ՝ «ՄԱՆՈՒՇՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂՈՎ
|
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Մանուշյան...» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկ և ի նշանավորումն Մանուշյանական շաբաթվա։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դեսպաններ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |