Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը /երեխայի օրինական ներկայացուցիչը/ ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը։
3) լուսանկար՝ 3x4 չափսի
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) ծնողների /երեխայի օրինական ներկայացուցիչների/ անձնագրերի բնօրինակներըը և պատճենը:
6) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ ՏՄԱԿ-ի եզրակացությունը:
Ընդունելության համար կարելի է դիմել նախընտրած նախադպրոցական ուսումնական հաստատություն ցանկացած աշխատանքային օր / երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից մինչև 17-ը կամ գրանցվել առցանց՝ մուտք գործելով հետևյալ կայք ՝ https://artashat.am/Pages/KinderGarten/Home.aspx
Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափը / ծնողական վարձավճարը/ սահմանված է մեկ ամսվա համար 8000 / ութ հազար/ ՀՀ դրամ Արտաշատ համայնքի երեխաների և 20000 / քսան հազար/ ՀՀ դրամ այլ համայնքներից հաճախող երեխաների համար:
Արտաշատ համայնքն ունի 29 գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն ,որոնց մասին ավելին ստորև՝ https://artashat.am/Pages/KinderGarten/List.aspx