ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքում՝ 2024 թվականի մարտի 19-ին ժամը 11:00-ին:
Աճուրդի կդրվի
• Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող 03-038-0971-0001 կադաստրային ծածկագրով 0.83845 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը: Մեկնարկային գին է սահմանվել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5% չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի մարտի 13-ը ներառյալ: Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով ահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասը օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/ Հեռախոս՝ 091191151: Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ. ՄԿՐՏՉՅԱՆ