ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14/11/2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը՝
•Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի, 8-րդ փողոց 16 հողամաս հասցեում գտնվող 03-059-0087-0004 կադաստրային ծածկագրով 0,1096հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանվել է 3 164 700 /երեք միլիոն հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։
•Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ծովակալ Իսակովի փողոց 107/6 հասցեում գտնվող 03-001-0072-0487 կադաստրային ծածկագրով 0,00125հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
•Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Նարեկացու փողոց 28 հասցեում գտնվող՝ 03-097-0197-0004 կադաստրային ծածկագրով 0,10605հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է 1294871 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ: •Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 հասցեում գտնվող՝ 03-097-0196-0018 կադաստրային ծածկագրով 0,08003հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է 977166 /ինը հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ: •Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Խ․ Աբովյան փողոց 61 հասցեում գտնվող՝ 03-097-0004-0043 կադաստրային ծածկագրով 0,0785հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գին սահմանվել է 1060000 /մեկ միլիոն վաթսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ի չափով: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5% չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ:
Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ: Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/: Հեռախոս՝ 091191151 Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ՝ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ՝ Արամայիս Բադալյան
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ