«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 28.12.2023թ․ N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ․հուլիսի 14-ին ժամը 15։00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի վարչական շենքում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի առաջին տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/։ 28.12.2023 թ․ N2343-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ ք․.Երևան, Ադոնց 21/3 հասցեով, Արտաշատի համայնքապետարան և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ինչպես նաև ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ.011220218: