Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-9), իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-23), քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-31), զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-32) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 02-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: