«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի/21.06.2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ․ N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ․ սեպտեբերի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Դիգընդիգ» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի տարածքում 124.69հա հողամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար նախատեսված հանրային քննարկումներ/1-ին հանրային քննարկում/։ ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել «Դիգընդիգ» ՍՊԸ-ին՝ ք․ Երևան, Սասունցի Դավիթ 87 հասցեով և Աբովյանի համայնքապետարան։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Սասունցի Դավիթ 87 հասցեում, 096666656: