Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կարգի մասնագետների (ծածկագրեր՝ 3.2-2, 3.2-19), զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-9), կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-12), կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի եվ համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-20) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 18-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: