<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և իրականացման կարգը սահմանելու մասին>> թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023 թվականի հունիսի 06-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ՍԱՎ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար բնակավայրի տարածքի Արաքսավանի ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային քննարկում /լսում/։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում(www.mnp.am), ինչպես նաև ք․ Երևան․ Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011220218։