Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Հախնազարյան փողոց թիվ 28/1 հասցեում գտնվող 03-091-0039-0004 կադաստրային ծածկագրով 0,00412հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը:
լոտ 1- կադաստրային ծածկագիր 03-091-0039-0004, 0,00412հա /արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս: Մեկնարկային գին է սահմանվել հողամասի կադաստրային արժեքի 100% չափով ՝ 77 362 / յոթանասունյոթ հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 24-ը:
Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ