Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագրեր՝ 3.2-14, 3.2-15/, իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագիր՝ 3.2-16, 3.2-17/, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-18/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 31-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: