Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագրեր՝ 3.2-7, 3.2-8/, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկաման և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-9/, կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագրեր՝ 3.2-10/, գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-11/, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագիր՝ 3.2-12, 3.2-13/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 29-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: