Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագրեր՝ 3.2-1, 3.2-2/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագրեր՝ 3.2-3, 3.2-4/, ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետների /ծածկագրեր՝ 3.2-5, 3.2-6/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 24-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: