Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-9, 2.3-10, 2.3-11/, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկամանև գովազդի բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-12, 2.3-13/, կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-14, 2.3-15/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 4-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 20-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: