Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-1, 2.3-2/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-3, 2.3-4/, ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-5, 2.3-6, 2.3-7, 2.3-8/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 14-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: