Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ/ՔՆՆԱՐԿՈՒՄ/
2024,Ապրիլ 26 - Մայիս 26
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ,,ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,,ՀՈԱԿ-Ի ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
2024,Ապրիլ 25 - Մայիս 25
<<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՏԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ Թ/Պ ՀԱՄԱՐ
2024,Ապրիլ 19 - Մայիս 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 18 - 27
<<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆԱՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ Թ/Պ ՀԱՄԱՐ
2024,Ապրիլ 16 - Մայիս 17
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ՄՐՑՈՒՅԹ ԹՊ/
2024,Ապրիլ 12 - 30
<<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2024,Ապրիլ 15 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ՄՐՑՈՒՅԹ-ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 12 - Մայիս 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՙՙԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՇԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՞՞ ՀՈԱԿ-Ի ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
2024,Ապրիլ 2 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ/ԼՍՈՒՄ («Կապավոր» ՍՊԸ-Ը և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ/
2024,Մարտ 29 - Մայիս 3
ՄՐՑՈՒՅԹ «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱՐԵԿ ԳՅՈՒՂԻ «ԱՐԵՎԻԿ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ԹՊ «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ/
2023,Դեկտեմբեր 8 - 2025,Հունվար 4
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /ԹՊ «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍՏԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ /
2023,Դեկտեմբեր 8 - 2025,Հունվար 4

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՔԱՐՏՈՒՂԱՐԻ /ծածկագիր 1.1-1/ համայնքային ծառայության  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

   Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`

  1) ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակներում, մասնավորապես`

1.1) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

1.2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

1.3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.

1.4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

1.5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրապարակումը.

1.6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.

1.7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված (Տեղական ինքնակառավարման մասին) Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգերով.

1.8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.

1.9) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.

1.10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատողներին, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

1.11) օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների և գործառույթների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ:

2) համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության կազմակերպան և ղեկավարման մարմինն է: Համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման մասով ղեկավարվում է օրենքով.

3) իրականացնում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի մշակման աշխատանքները.

4) օրենքով սահմանված կարգով ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ատեստավորման նախապատրաստման աշխատանքների իրականացումը.

5) օրենքով սահմանված կարգով թույլատրում է մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների գործուղումը` մինչև մեկ տարի ժամկետով.

6) հաստատում է աշխատակազմի ատեստավորման (այդ թվում արտահերթ) ենթակա համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.

7) նախապատրաստում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում  աշխատակազմի ատեստավորման (այդ թվում արտահերթ) ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.

8) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

9) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.

10) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան որոշումն ստանալուց հետո, աշխատանքային երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է տվյալ պաշտոնում.

11) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան որոշման հիման վրա, օրենքով սահմանված ժամկետում ընդունում է տվյալ համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.

12) օրենքով սահմանված կարգով և ժամկետում աշխատակազմի համայնքային ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի ու 1-ին, 2-րդ, 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև տվյալ պաշտոնների համար նախատեսված համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճաններ.

13) իր կողմից համայնքային ծառայության դասային աստիճան շնորհած համայնքային ծառայողին օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ, իր հրամանով զրկում է նրան նաև տվյալ դասային աստիճանից.

14) օրենքով նախատեսված դեպքերում, սահմանված կարգով և ժամկետներում արտամրցութային կարգով նշանակումներ է կատարում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում.

15) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իր հայեցողությամբ որոշում  է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր պաշտոնները փոխարինող համայնքային ծառայողների կողմից զբաղեցնելու հարցը.

16) օրենքով նախատեսված դեպքերում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագիր.

17) աշխատակազմի համայնքային ծառայողի 65 տարին լրանալուց մեկ ամիս առաջ համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն` համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի կամ առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողի պաշտոն զբաղեցնելը մինչև մեկ տարի ժամկետով շարունակելու թույլտվություն տալու մասին, իսկ առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին թույլատրում է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնելու իր պաշտոնը.

18) նախապատրաստում է որոշման նախագիծ համայնքի ավագանիների կողմից, իրենց կանոնակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ.

19) ապահովում է համայնքի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտերի տեղադրումը համայնքային պաշտոնական համացանցային կայքում.

20) նախապատրաստում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի գործավարության կարգը.

21) նախապատրաստում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի և համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները` <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքում.

22) ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման կազմակերպումը համայնքում.

23) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին.

24) կազմակերպում է համայնքի արխիվային գործի վարումը.

25) նախապատրաստում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծ.

26) նախապատրաստում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը.

27) նախապատրաստում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը.

28) վարում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց գրանցամատյանը.

29) համայնքի ղեկավարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.

30) անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Աշխատակազմի քարտուղարն իրականացնում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

           Աշխատակազմի քարտուղարն  ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

    Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`

 

- Քարտուղարն ունի բարձրագույն կրթություն:

 

Քարտուղարն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

1) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

2) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

3) տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

Քարտուղարն ունի համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

 

        Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

-         գրավոր դիմում հանձնաժողովի անունով.

-         մասնագիտական գիտելիքների և աշխատանքային  ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ միասին.

-         հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

-         հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

-         հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.

-         արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.

-         մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.

-         անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

 

    Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում:

 

    Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

 

     Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, նշված հասցեներից որևիցե մեկով`

 

  1. Արտաշատի համայքնապետարան`

ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62

4-րդ հարկ, քարտուղարության, անձնակազմի

Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների

բաժին,հեռախոս  /0235/ 2-36-39

 

    2.Արարատի մարզպետարան`

      ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60

      5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն,

     հեռախոս  /0235/ 2-34-65

 

     Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հուլիսի 6-ը:

 

   

               ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                /Կ.ՄԿՐՏՉՅԱՆ/

Բոլորը
ԱՐՏԱ՞ԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿ
ՄԱՐՏԻ 8-Ը ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ /2024 թ./
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ /13.02.2024թ./
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ /15.02.2024թ./
ԲԱՐԵԿԱՆԴԱՆԻ  ՏՈՆԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ /11.02.2024թ./
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 32 ԱՄՅԱԿԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ /28.01.2024
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /26.01.20
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /11.01.2024թ./
ԱՄԱՆՈՐՅԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇՔԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /27.12.2023Թ./
ՏՈՆԱԿԱՆ ԶԱՐԴԱՐՎԱԾ ԱՐՏԱՇԱՏ
 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ /10.07.2023թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /05.05.20
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ/09.03.2023թ./
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ /2023Թ./
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐԱՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ /2023թ./
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 28.12.2022թ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /06/12/2022թ./
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (09/11/2022թ.)
ԱՐՏԱՇԱՏԻ ՕՐՀՆԵՐԳԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /14.09.22
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /10.06.20
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ (11.05.2022թ.)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /08.04.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /16.03.20
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /26.02.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ՀՀՏԶ ծրագիր
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ /04.08.20
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/2020/
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 25.12.2019
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀՐԹ ՆԻՍՏԸ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /07.04/
ՔԱՅԼԵՐԹ՝ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2023
ԱՐՏԱՇԱՏ-ՔԼԱՄԱՐ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner