Սույնով տեղեկացնում եմ, որ Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված ԱՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-25/35 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի թիվ 2 արձանագրության թիվ 6 որոշմամբ ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն է հանդիսանում Արտաշատ համայնքի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանը:
Որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ պայմանագրի կնքման գործընթացում առաջացած շահերի բախման իրավիճակի հետ կապված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված 10-օրյա ժամկետում ներկայացնում եմ գրավոր հայտարարություն շահերի բախման հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ: