Սույնով Արտաշատի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու 2025 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23/62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի 9-րդ հարկի նիստերի դահլիճում իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսմանը: