Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 102-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի Դիմիտրով, Այգեպատ, Բերքանուշ, Նշավան, Մրգանուշ, Արաքսավան, Ազատավան, Շահումյան, Աբովյան, Հովտաշեն, Դեղձուտ, Բաղրամյան, Գետազատ, Այգեստան, Այգեզարդ, Բերդիկ, Բյուրավան, Մխչյան, Վարդաշեն և Լանջազատ գյուղերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերը (31.089 կմ) անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Արտաշատ ՋՕԸ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: