Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը և ուսումնասիրելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 03.10.2022 թվականի թիվ 460-8900 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝
1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման 0.0012 հա մակերեսով հողատարածքը (ծածկագիր 03-001-0157-0253) և 6.99 քմ մակերեսով բանկոմատի շենքը (ծածկագիր 03-001-0057-0253-001) վարձակալության իրավունքով տրամադրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:
2. Վարձակալության վարձավճարի տարեկան վճարը սահմանել 150.000 (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ):
3. Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: