Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1035-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՆՈՈՒԹԲՈՒՔ ՍԹՈՐ» ՍՊԸ-ի միջև 17.04.2025 թվականին կնքված ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/24-1 ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված՝ (բազմաֆունկցիոնալ տպիչ CANON MF 3010, քանակը՝ 95 հատ, գինը՝ 8.280.000 (ութ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1036-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ԻՆՈ-ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ի 17.04.2025 թվականին կնքված ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/24-1 ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված՝ (բազմաֆունկցիոնալ տպող սարք 2Z627A HP LJ PRO MFP 4103dw, քանակը՝ 5 հատ, գինը՝ 834.000 (ութ հարյուր երեսունչորս հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1037-1039-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՍԵՎ-ԱՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 21.04.2025 թվականին կնքված ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/24-1 ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված՝ (համակարգչային մոնիտոր, քանակը՝ 95 հատ, գինը՝ 3.972.000 (երեք միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ, (համակարգչային մոնիտոր, քանակը՝ 7 հատ, գինը՝ 491.950 (չորս հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ, (սնուցման բլոկ, քանակը՝ 130 հատ, գինը՝ 4.886.004 (չորս միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար չորս) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: