Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի՝ 8-13-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N1, N1․1, N1․2 և N2 հավելվածների:
2. Հավելված N 1-ում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքային բնակավայրի համար 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերում և 14-րդ կետի 4-րդ ենթակետում կիրառել 0.75 գործակից, 17-րդ կետում կիրառել 0.5 գործակից:
3. Հավելված N 1.1-ում Արտաշատ համայնքի Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Դվին, Մասիս, Մխչյան, Մրգավան, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Վ․ Արտաշատ, Քաղցրաշեն գյուղական բնակավայրերի համար 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերում և 14-րդ կետի 4-րդ ենթակետում և 17-րդ կետում կիրառել 0.5 գործակից:
4. Հավելված N 1.2-ում Արտաշատ համայնքի Արաքսավան, Բարձրաշեն, Բերդիկ, Բյուրավան, Գետազատ, Դեղձուտ, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մրգանուշ, Նարեկ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն գյուղական բնակավայրերի համար 10-րդ, 13-րդ և 17-րդ կետերում կիրառել 0.3 գործակից, 14-րդ կետի 4-րդ ենթակետում կիրառել 0.5 գործակից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: