|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 80-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի <<ԲԱՐԵԿԱՐԳ ԱՐՏԱՇԱՏ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 135-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) Հավելվածի 2.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.5-ին կետով՝ «2.5. Կազմակերպությունը կարող է իրականացնել համայնքի կարիքների համար նախատեսված այլ գործունեություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.91 Կբ)
Տեղեկանք |
 |
(12.79 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|